Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ադրբեջանը տնտեսական խնդիրները լուծելու համար պետք է ձեռնարկի որոշակի քայլեր

Ադրբեջանը տնտեսական խնդիրները լուծելու համար պետք է ձեռնարկի որոշակի քայլեր
04.02.2016 | 15:03

Reuters-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԱՄՀ-ի առաքելությունը կարծում է, որ երկիրն ունի լավ հնարավորություններ, որ լուծի տնտեսական խնդիրները, հաղթահարի աճի դանդաղումն ու դրամական հաշվեկշռի վրա ճնշումը։ Փորձագետներն ընդգծում են, որ պետք է ձեռնարկել որոշակի քայլեր՝ բյուջետային-հարկային կոնսոլիդացման բազմամյա պլան, դրամական քաղաքականությունն այնպես ուղղել, որ ապահովվի արժութային փոխարժեքի ճկունությունը, խստացվի ֆինանսական սեկտորն ու անցկացվեն կառուցվածքային բարեփոխումներ։

Դիտվել է՝ 519

Մեկնաբանություններ